48 հազար 733 ընտանիք անվճար կստանա թվային հեռարձակման ընդունիչ սարք

11:38, 24 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն անվճար թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ սարքեր կստանան շուրջ 48 հազար 733 ընտանիք:

«Փաստորեն լուծվում է 48 հազար 733 ընտանիքի հարց»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

2016 թվականի հունվարի մեկից հանրապետությունում դադարեցվելու է անալոգային հեռարձակումը և անցում է կատարվելու թվային հեռարձակման: 


© 2009 ARMENPRESS.am