Տնտեսագետը կանխատեսում է ռուս-թուրքական լարված հարաբերությունների բացասական ազդեցությունը տնտեսությունների վրա

15:11, 12 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս - թուրքական հարաբերությունների վատթարացումից ռուսական «Գազպրոմը» կկորցնի իր եկամուտների 20 տոկոսն, իսկ Թուրքիայի ՀՆԱ-ն կնվազի 3 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի դիտարկում արեց տնտեսագետ Աշոտ  Եղիազարյանը:

«Ռուսաստանը, բնականաբար, կկորցնի որոշակի ապրանքների էժան ներմուծման հնարավորությունը, իր ներդրումային ծրագրերը Թուրքիայում, բայց, ամենակարևորը, կկորցնի իր գազի արտահանման 20 տոկոսը: Ռուսաստանը դեպի Թուրքիա տարեկան արտահանում է շուրջ 27 մլրդ խմ գազ: Այս կորուստը, բնականաբար, 20 տոկոսով էլ կկրճատի «Գազպրոմ»-ի եկամուտները, որոնք առանց այն էլ կրճատվել են էներգառեսուրսների գների համաշխարհային նվազմամբ պայամանավորած»,- ասաց տնտեսագետը, նշելով, որ Թուրքիայում հնչում են տեսակետներ, որ երկիրը կարող է կրել շուրջ 20 մլրդ դոլարի վնաս, ինչը կնվազեցնի Թուրքիայի  ՀՆԱ-ն շուրջ 3 տոկոսով:

«Ստեղծված իրավիճակում երկու կողմերն էլ տուժում են: Թուրքիան կորցնում է ռուսական շուկա սպառողական ապրանքների ներմուծման,  շինարարական ծառայությունների մատուցման  հնարավորությունները, բայց Թուրքիայի կողմից ամենամեծ կորուստը տուրիստական հատվածում է, քանի որ կորցնում է ռուս զբոսաշրջիկներին, որոնք կազմում էին Թուրքիայի զբոսաշրջիկների ընդհանուր թվի 12 տոկոսը»,- ասաց Եղիազարյանը:

Տնտեսագետը հավելեց, որ Թուրքիան նախատեսել է նաև մինչև 2018 թվականը սկսել Ռուսասատանից էներգակիրներ չներմուծել: Դեկտեմբերին Թուրքիան Քաթարից սեղմված գազ ներմուծելու շուրջ բանակցություններ է սկսել:

Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1կմ հեռավորության վրակործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռի կողմից եւ վայր ընկելԹուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող եւԹուրքիայի կողմից հովանավորվող թուրքմենական ջոկատի հրամանատարը գնդակահարել էկատապուլտվելով ինքնաթիռից դուրս նետված օդաչուներից մեկին: Գնդակոծության ժամանակ զոհվել է նաեւմի ռուս զինծառայող այն խմբի կազմից, որն ուղարկվել էր օդաչուների որոնողական-փրկարար գործողությունանցկացնելու համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցներիկողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել, որ Սու-24-ը չէր սպառնում Թուրքիային եւ ինքնաթիռի հետկապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւհարաբերությունների համար»:

Լուսանկարը`  lragir.am



© 2009 ARMENPRESS.am