Արմեն Աշոտյանը Հայաստանի ընդդիմությունը համարում է երկրի խնդիրը

14:21, 7 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այն կարծիքին է, որ Հայաստանի խնդիրը ոչ թե իշխանությունն է, այլ ընդդիմությունը: «Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքներն  էլ ցույց տվեցին, որ մեր երկրի խնդիրն ընդդիմությունն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում ասաց Աշոտյանը:

Նա մանրամասնեց, որ խոսքն այն ընդդիմության մասին է, որը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքում փորձում էր խանգարել «այո»-ի քարոզչությանը, որը երկրի համար ապագա չի տեսնում:


© 2009 ARMENPRESS.am