Ճապոնիայում պատրաստել են աշխարհում առաջին լվացվող հեռախոսը

17:35, 3 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Kyocera ընկերությունը մշակել Է Digno Rafre սմարթֆոնը, որի գլխավոր առանձնահատկությունն այն Է, որ հեռախոսը կարելի Է լվանալ սովորական օճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Verge պորտալին:

Հեղինակների խոսքով՝ սարքը պիտանի Է ամենատարբեր իրավիճակներում օգտագործելու համար, ներառյալ վաննայում լողանալը: Kyocera-ում նշում են, որ գաջեթի սենսորային դիսփլեյը աշխատում Է նույնիսկ թաց վիճակում: Սմարթֆոնի կորպուսն ավելի պաշտպանված կլինի քերծվածքների նկատմամբ: Ի լրումն  պատվանդան Է առաջարկվում ռետինե բադիկի տեսքով:

Սարքն աշխատում Է Android 5.1-ով: Այն հանդերձել են 13-մեգապիկսելանոց խցիկով ու 5-դյույմ անկյունագիծ ունեցող Էկրանով եւ 1280 առ 720 պիկսել առավելագույն լուծաչափով:

Ներսարված կուտակիչի տարողությունը կազմում Է 3000 միլիամպեր-ժամ:

Սմարթֆոնը Ճապոնիայում վաճառքի կհանվի դեկտեմբերի 11-ին, այն Էքսկլյուզիվ կվաճառի KDDI օպերատորը:


© 2009 ARMENPRESS.am