Երթի մասնակիցները փորձել են մոտենալ ՀՀԿ գրասենյակին և պոկել են ՍԴՀԿ գրասենյակի «այո»-ի պաստառը

22:34, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի մասնակիցները փորձել են մոտենալ Մելիք-Ամադյան փողոցում գտնվող Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակին, իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է ծաղիկներ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ սակայն ոստիկաները պատ են կազմել և դա թույլ չեն տվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երթի մասնակիցները պոկել են նաև  Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության գրասենյակի «այո»-ի պաստառը:

 «Նոր Հայաստան» նախաձեռնության քաղաքական խորհրդի անդամները բանակցել են ոստիկանների հետ, որից հետո հայտարարել են, որ ամեն ինչ անելու են բախումներից զերծ մնալու համար:  Երթի կազմակերպիչերը հայտարարեցին, որ շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, սակայն մինչ այս պահը մասնակիցները շարունակում են մնալ Վերնիսաժին հարող տարածքում: Ոստիկանությունը թույլ չի տալիս երթին զուգահեռ դիմանիկներ օգտագործել, իսկ երթի մասնակիցները պնդում են, որ առանց բարձրախոսների բողոքի ակցիան չեն կարող իրականացնել:

 ԼՐԱՑՈՒՄ

Հանրապետության փողոցում և Հանրապետության հրապարակում որոշ ժամանակ կանգնելուց հետո Երևանում մեկնարկած հանրահավաքի մասնակիցները երթը շարժվել է դեպի Ազատության հրապարակ։


© 2009 ARMENPRESS.am