Ստամբուլի հզոր պայթյունի պատճառը ռումբն է եղել

20:58, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում որոտացած հզոր պայթյունի պատճառը հստակեցվել է. գործի է դրվել պայթուցիկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականին անվտանգության մարմիններից հասած տեղեկությունների համաձայն` մետրոյի Բայրամփաշա կայարանի մոտակայքում ռումբ է գործի դրվել: Պայթյունը լսվել է Ստամբուլի տարբեր թաղամասերում: Կայարանում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Այդտեղ են ուղարկվել փրկարար և շտապօգնության մի քանի բրիգադներ:

Թուրքական NTV հեռուստաալիքը տեղեկացնում է, որ կատարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 6 մարդ: Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդում էր մեկ զոհի մասին:

HaberTurk-ի տեղեկացմամբ` Բայրամփաշա կայարանի մոտակայքում գտնվող մեքենաները մեծապես վնասվել են:

Դեպքի այլ մանրամասները դեռևս հստակեցվում են:


© 2009 ARMENPRESS.am