Ստամբուլում որոտացել է հզոր պայթյուն

20:04, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Բայրամփաշա շրջանում որոտացել է հզոր պայթյուն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդել է HABERTÜRK հեռուստաընկերությունը: Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել ևս մեկը:

Պայթյունը տեղի ունեցել էլեկտրոտրանֆորմատորում: Դեռևս հայտնի չէ` այն եղել է անսարքությունից, թե ռումբից: Ներկա դրությամբ  Բայրամփաշա շրջանը արգելափակվել է:  

 


© 2009 ARMENPRESS.am