ՌԴ-ն հրապարակել է Թուրքիայից ներմուծման համար արգելված գյուղմթերքների ցանկը

19:13, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը 2016 թվականի հունվարի 1-ից արգելելու է Թուրքիայից ՌԴ մի շարք սննդամթերքների ներկրումը: Այսպես, Թուրքիան ՌԴ չի կարողանա արտահանել նարինջ, մանդարին, խաղող, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, սահմանափակումների ցանկում ընդգրկվել է  նաև բանջարեղեն` լոլիկ, վարունգ, ծաղկաղամբ, բրոկոլի, սոխ:

Այդ մասին տեղեյկացրել է ՌԴ կառավարությունը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հրամանագրի համաձայն:  

Բացի այդ, արգելքն առնչվում է նաև սառեցված մսամթերքին և տնական հավերին, թարմ թուրքական մեխակներին ու աղին: 


© 2009 ARMENPRESS.am