Սահակաշվիլիին մեղադրել են Օդեսայում ծանր տուրքեր դնելու եւ ռեկետի մեջ

15:38, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պյոտր Պորոշենկոյի դաշինք»-ից Գերագույն ռադայի պատգամավոր Դմիտրի Գոլուբեւը Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրել Է ռեկետի եւ շորթումների մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Սահակաշվիլին Օդեսայում սկսել Է զբաղվել ռեկետով: Խոշոր ձեռնարկությունները եւ գործարարները նրա խորհրդականից նամակներ են ստանում, օրինակ, հնարավորություն գտնել 2,5 մլն գրիվնայի չափով (104 հազար դոլար) բարեգործական օգնություն ցուցաբերելու խնդրանքով եւ շնորհակալությամբ՝ ուշադրության եւ ըմբռնման համար: Եվ փողերը վճարում են»,-հայտարարել Է պատգամավորը՝ հանդես գալով «112» հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ «Օդեսայի գրեթե բոլոր խոշոր գործարարները վճարում են Սահակաշվիլիին»:

«Ես ունեմ նյութեր, որոնք հաստատում են իմ խոսքերը: Ես դրանք անպայմանորեն կհրապարակեմ: Իսկ նրանց մոտ, ովքեր չեն ցանկանում վճարել, գալիս են վրացի դատախազը եւ վրացի միլիցիոները: Մարդիկ չգիտեն, թե ում բողոքեն… Սահակաշվիլին ստեղծել Է փակ շրջանակ Է ստեղծել»,-հայտարարել Է Գոլուբեւը:

Ավելի վաղ Սահակաշվիլին կառավարությանը եւ վարչապետ Արսենի Յացենյուկին քանիցս մեղադրել Է կոռուպցիայի մեջ:


© 2009 ARMENPRESS.am