Սու-24-ի խոցումը Թուրքիային դրեց 21-րդ դարի բարբարոսների հետ նույն շարքում, Միրոնով

14:20, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցումը այդ երկիրը դրեց 21-րդ դարի բարբարոսների հետ նույն շարքում, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի հովանավորությամբ մի ակնթարթում ոչնչացրեց ռուս-թուրքական երկարամյա համագործակցության արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, ասել Է Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը:

«Թուրքիան ամբողջ աշխարհին ցույց տվեց ահաբեկչության աջակցի եւ անկանխատեսելի գործընկերոջ իր իսկական դեմքը: Թիկունքից մեր Սու-24 ինքնաթիռի խոցումը վերջնականապես Թուրքիային դրեց 21-րդ դարի բարբարոսների հետ նույն շարքում»,-նշել Է Միրոնովը՝ ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում:

Նա ընդգծել Է, որ Թուրքիայի գործողությունները անտարբեր չթողեցին ոչ ոքի: «Դա զայրույթի բռնկում չԷր, Էմոցիաներ չԷին, այլ միանգամայն գիտակցված դավաճանություն, անդրօվկիանոսյան հովանավորին ծառայելու ցանկություն, գերակշռեցին կայսերական նկրտումներն ու մորթապաշտական շահերը»,-ասել Է  Միրոնովը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ոչ միայն անուղղելի վնաս հասցրեց երկկողմ հարաբերություններին եւ բացահայտորեն պաշտպանեց ահաբեկչությունը, այլեւ փորձեց ՆԱՏՕ-ին ակտիվ դիմակայության մեջ ներքաշել Ռուսաստանի հետ: «Իսկ դա արդեն, իհարկե, կատարյալ արկածախնդրություն Է եւ լիակատար անպատասխանատվություն»,-նշել Է խորհրդարանականը:


© 2009 ARMENPRESS.am