Ռուս-թուրքական հավանական պատերազմը վտանգավոր կլինի Հայաստանի համար

20:18, 30 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման ու հարաբերությունների աննախադեպ անկման ֆոնին Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ ուղղակի պատերազմը քիչ հավանական է, բայց դեպքերի զարգացմանը հետեւելիս, ոչինչ չի կարելի բացառել: «Արմենպրես»- ի հաղորդմամբ` նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն, արևելագետ Սուրեն Մանուկյանը:

«Եթե լինի ռուս-թուրքական պատերազմ, այն  կարող է դառնալ Հայաստանի ամենամեծ դժբախտություններից մեկը, մենք կհայտնվենք ռազմաճակատի շփման գծում՝ ուզենք թե չուզենք: Եթե նույնիսկ աշխատենք չեզոքություն պահպանել, միևնույն է պատերազմը մեզ ինչ-որ ձևով կառնչվի, իսկ կարծում եմ, որ ոչ ոք դա չի ցանկանում, գոնե այս փուլում դա մեր պատերազմը, մեր խնդիրը չէ: Պարզ է՝ Ռուսաստանը  մեր ռազմավարական գործընկերն է, և մենք ստիպված կլինենք որոշակի քայլեր անել Ռուսաստանին օգնելու, դաշնակցային պարտավորությունները կատարելու համար»,- նշեց արևելագետը:

Ըստ Մանուկյանի` ի սկզբանե Հայաստանի դիրքորոշումը պարզ է, ու մեկ անգամ ևս կարծիք հայտնելը Հայաստանին կներքաշի խնդիրների մեջ:


© 2009 ARMENPRESS.am