Օբաման Պուտինի հետ հանդիպմանն ափսոսանք է հայտնել Սու-24-ի միջադեպի կապակցությամբ

19:15, 30 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ափսոսանք է հայտնել ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TASS-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:  

«Օբաման ափսոսանք է հայտնել ռուսական ինքանթիռի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որը ոչնչացվել է Սիրիայում թուրքական զինված ուժերի կողմից»,- ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի նրա պաշտոնակից Բարաք Օբաման դռնփակ հանդիպում են անցկացնում Փարիզում ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովի շրջանակներում:


© 2009 ARMENPRESS.am