Իրանը պլանավորում Է կնքել 30 մլրդ դոլարի նավթային պարտավորագրեր

17:35, 30 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը վերանայել Է արտասահմանյան Էներգետիկական ընկերությունների հետ պարտավորագրեր կնքելու կարգը՝ փորձելով 30 մլրդ դոլարի նոր ներդրումներ ներգրավել:

Նավթային նոր պարտավորագրերի պայմաններն ավելի գրավիչ կլինեն արտասահմանցի ներդրողների համար, որոնց բաժնի ավելացում են առաջարկում երկարաժամկետ շահույթներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այս կերպ Իրանը, որը տնօրինում Է աշխարհում նավթի եւ գազի ամենախոշոր պաշարներից մեկը, պատրաստվում Է պատժամիջոցների վերացմանը, որը, համաշխարհային վեց տերությունների հետ Թեհրանի կնքած պայմանագրի համաձայն, պետք Է տեղի ունենա հաջորդ տարվա հուլիսին:

Նոր պարտավորագրերի մասին հայտարարվել Էր Թեհրանում կայացած խորհրդաժողովում, որին մասնակցել են աշխարհի բազմաթիվ առաջատար Էներգետիկական ընկերությունների, այդ թվում՝ BP-ի, Shell-ի, Total-ի, Statoil-ի եւ Sinopec-ի ներկայացուցչիները: 

Շուկայի այս հանգուցային խաղորդները շահագրգռված են Իրանի նավթի ընդարձակ հանքավայրերի շահագործմանը մասնակցելու հարցում:


© 2009 ARMENPRESS.am