Սու-24-ի զոհված օդաչուի մարմինը Թուրքիայից ուղարկվել է Ռուսաստան

13:48, 30 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում զոհված ռուս օդաչուի՝ Օլեգ Պեշկովի մարմինը Թուրքիայից ուղարկվել է Ռուսաստան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TGRT-ին: Ներկայացված կադրերից երեւում Է, որ թուրք զինվորականները օդաչուի մարմինն ամփոփող դագաղը տեղափոխում են ինքնաթիռ:

Ռուս օդաչուի մարմինը Թուրքիայի Հաթայի նահանգից Անկարա Էր հասցվել նոյեմբերի 29-ին: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել Էր թուրքական կողմը վերցրել Է ռուս օդաչուի մարմինը եւ այն կփոխանցի դիվանագետներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am