Սերգեյ Միքայելյանը մեկնարկեց դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկությունում

12:18, 30 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկորդ  Սերգեյ Միքայելյանը մասնակցեց դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Ավանդության համաձայն, գավաթի խաղարկությունն անցկացվեց ֆիննական Ռուկա քաղաքում: Տղամարդկանց 10 կմ ազատ վազք վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը 111 մասնակիցների շարքում զբաղեցրել է 72-րդ տեղը: Միքայելյանը 10 կմ տարածությունը հաղթահարել է 22 րոպե 55 վարկյանում:

Աշխարհի գավաթի խաղարկության այս մրցաձևում հաղթող դարձավ Նորվեգիան ներկայացնող Մարտին Սանդբին: Նա 10 կմ տարածությունն անցավ 21 րոպե 05 վայրկյանում: 


© 2009 ARMENPRESS.am