Երևան-Արտաշատ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է

10:53, 29 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ,  29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 29-ին` ժամը 00.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ Է.Ս.) 25SL321 պետհամարանիշով և «Վոլկսվագեն պասատ» մակնիշի 96AV900 պետհամարանիշով (վարորդի ինքնությունը պարզված չէ) ավտոմեքենաներ, ինչից «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1985թ. ծնված Է.Ս.-ն և «Վոլկսվագեն պասատ» ուղևոր 1981թ. ծնված Բ.Մ.-ն մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև «Էրեբունի» ԲԿ, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: 


© 2009 ARMENPRESS.am