Ռուբեն Ալեքսանյանն աշխարհի առաջնությունում 8-րդն էր

03:10, 29 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդա Ռուբեն Ալեքսանյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 8-րդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ալեքսանյանը պոկում վարժությունում բարձրացրեց  192 կգ, իսկ հրումում միայն 241: Երկամարտի 433 կգ արդյունքով գերծանր քաշային Ալեքսանյանը զբաղեցրեց 8-րդ տեղը: Հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ Ալեքսանյանը վնասվածք ստացավ: 

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց 3 փոքր բրոնզե մեդալ:


© 2009 ARMENPRESS.am