Բռնցքամարտիկ Վահե Բադալյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

19:23, 28 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Վահե Բադալյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է  բռնցքամարտի ֆեդերացիան: Եզրափակիչ մենամարտում մեր մարզիկը պարտվեց Անգլիան ներկայացնող Ակաշ Թուքիրին և դարձավ արծաթե մեդալակիր: Հիշեցնենք, որ ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Ալեն Դանիելյանը:
Եվ այսպես, հայ մարզիկներն ավարտեցին իրենց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում և հայրենիք կվերադառնան մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալով:


© 2009 ARMENPRESS.am