Ռուբեն Հայրապետյանը կհանդիպի «Red Eagles» շարժման անդամների հետ

19:05, 28 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կհանդիպի «Red eagles»-ի երկրպագուների շարժման անդամների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Նոյեմբերի 30-ին, ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կհանդիպի «Red Eagles» ֆան շարժման անդամների հետ:

Ավելի վաղ վերանշված երկրպագուների շարժումը ցանկություն էր հայտնել հանդիպելու Հայրապետյանի հետ: 


© 2009 ARMENPRESS.am