Գոգարան գյուղում անասնագոմի տանիք է այրվել

11:33, 28 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն նոյեմբերի 28-ին` ժամը 05.25-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գոգարան գյուղում` եկեղեցու մոտակայքում, այրվում է տան տանիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.12-ին, մարվել՝ 07.09-ին: Այրվել է Զ. Դ.-ին պատկանող անասնագոմի (45 քմ) տանիքից 18 քմ հատված:


© 2009 ARMENPRESS.am