Ռուսաստանը հունվարի 1-ից կդադարեցնի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը

17:56, 27 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը 2016թ-ի հունվարի 1-ից կդադարեցնի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը որոշում է կայացրելՌուսաստանի եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ներկայումս գործող առանց վիզայի ռեժիմի դադարեցման մասին»,- ասել է Լավրովը: 


© 2009 ARMENPRESS.am