Զավեն Բադոյանն ու Կլաուդիո Տոռեխոնը պայմանագրեր են ստորագրել «Բանանց»-ի հետ

15:56, 27 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ն սկսել է համալրել կազմը մրցաշրջանի երկրորդ հատվածի համար՝ նորեկների ընտրությունն սկսելով Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը:  «Բանանց»-ի հետ պայմանագրեր են ստորագրել 25-ամյա հայ ֆուտբոլիստ Զավեն Բադոյանն ու 22-ամյա պերուացի ֆուտբոլիստ Կլաուդիո Տոռեխոնը: 

Զավեն Բադոյանը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 22-ին: Հայկական ակումբներից նա հանդես է եկել Երևանի «Կիլիկիա»-ում, Կապանի «Գանձասար»-ում և Դիլիջանի «Իմպուլս»-ում: Երևանի «Փյունիկը» Բադոյանի վերջին ակումբն էր, իսկ մինչ այդ նա հանդես է եկել նաև բելառուսական ԲԱՏԷ-ում և «Գոմել»-ում: Զավեն Բադոյանը նաև հինգ հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում: 

Կլաուդիո Տոռեխոն Տինեոն ծնվել է 1993 թվականի մայիսի 14-ին: Նա կիսապաշտպան է և հանդես է եկել Պերուի երիտասարդական հավաքականի կազմում: Պերուում Տոռեխոնը խաղացել է «Սպորտինգ Կրիստալ» և «Ունիվերսիդադ Սան Մարտին» ակումբներում, ապա տեղափոխվել է Երևանի «Ուլիս»: 


© 2009 ARMENPRESS.am