Ֆաբիուսը համոզված Է, որ Սիրիայում անհրաժեշտ Է ցամաքային գործողություններ իրականացնել

12:15, 27 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը համոզված Է, որ Սիրիայում ճգնաժամը կարգավորելու համար անհրաժեշտ Է ներգրավել ցամաքային ուժեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր ցամաքային զորքերը չեն կարող լինել Սիրիայում, քանի որ դա հակաարդյունավետ կլիներ, դայց դրանք հարկավոր են»,- ասել Է Ֆաբիուսը RTL ռադիոկայանի եթերում:

Նախարարը պարզաբանել Է, որ ցամաքային գործողությունները կարող են իրականացնել Սիրիայի կառավարական զորքերը, Ազատ սիրիական բանակը, ինչպես նաեւ քրդերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը`Reuters


© 2009 ARMENPRESS.am