Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

21:46, 26 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:


© 2009 ARMENPRESS.am