Ռեդքլիֆի և Մաքեվոյի մասնակցությամբ «Վիկտոր Ֆրանկենշտեյն» ֆիլմը հայկական կինովարձույթում է

20:47, 26 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Վիկտոր Ֆրանկենշտեյն» ֆիլմը հայկական կինովարձույթում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մոսկվա» կինոթատրոնից, սարսափ կինոնկարը հնարավոր է մեծ էկրաններին դիտել նոյեմբերի 26-ից: 

Փոլ Մաքգիգանի ֆիլմի հիմքում Մերի Շելիի համանուն ստեղծագործությունն է, որը լույս է տեսել 1831-ին:

Պատմությունը ներկայացվում է Ֆրանկենշտեյնի օգնական Իգորի անունից: Ֆիլմում ցուցադրվում է Իգորի և երիտասարդ գիտնական Վիկտոր ֆոն Ֆրանկենշտեյնի ընկերությունը, ինչպես նաև Ֆրանկենշտեյնի` մարդ-լեգենդ դառնալը:

Կինոնկարի գլխավոր դերերում խաղում են «Հարրի Փոթերի» դերակատար Դենիել Ռեդքլիֆը և «Իքս մարդիկ» ֆիլմից հայտնի Ջեյմս Մաքեվոյը:

Ֆիլմում խաղում են նաև Ջեսիքա Բրաուն Ֆինդլեյը, Էնդրյու Սքոթը, Չարլզ Դենսը և այլք:


© 2009 ARMENPRESS.am