Արմեն Մուրադյանը կմասնակցի Թբիլիսիում կայանալիք նախարարական հանդիպմանը

09:36, 26 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում նոյեմբերի 26-ին կանցկացվեն Եվրոպական միության Արևելյան գործընկերության անդամ պետությունների արտաքին գործերի և առողջապահության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներ, որոնց կմասնակցի նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառումների առանցքում է Եվրոպական ընկերության շրջանակներում համագործակցության զարգացման ապահովումը: Առողջության պահպանման ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մասնակիցները կկիսվեն իրենց տեսակետներով և գաղափարներով: 

Կքննարկվեն ԱՀԿ միջազգային առողջապահական կանոնակարգերի իրականացման մարտահրավերներին, հակամանրէային դեղերի կայունության դեմ պայքարին, իմունականխարգեմանը վերաբերող հարցեր: Կանդրադառնան նաև ԱՀԿ ծխախոտի վերահսկման շրջանակային կոնվենցիայի իրականացման ընթացքին:


© 2009 ARMENPRESS.am