Ադելի նոր ալբոմը ռեկորդ է սահմանել
21:43, 25 Նոյեմբեր, 2015ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգչուհի Ադելի նոր ալբոմը, որ կոչվում է «25», թողարկումից մեկ շաբաթ անց ԱՄՆ-ում ռեկորդ է սահմանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, նախորդ 5 օրերի ընթացքում ալբոմը վաճառվել է 2,4 միլիոն օրինակով:
Ալբոմի առաջին երգը` «Hello»-ն, բրիտանական հիթ շքերթում մեկ շաբաթ շարունակ զբաղեցրել է առաջին հորիզանականը: Եթե մառախլապատ ալբինում երգն արդեն զիջել է իր դիրքերը, ապա ԱՄՆ-ում Hello-ն շարունակում է մնալ ունկնդիրների ֆավորիտը:
Մեծ Բրիտանիայում ալբոմը վաճառվել է կես միլիոն օրինակով:
© 2009 ARMENPRESS.am