«Ռոսնեֆտ»-ը Հայաստանում ձեռք է բերել «Պետրոլ Մարկետ» լիցքավորման կայանների ցանցը

20:09, 25 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը ձեռք է բերել հայաստանյան «Պետրոլ Մարկետ» ավտոմեքենաների լիցքավորման կայանների ցանցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 40 մլն դոլար: Գործարքի մասին «Ռոսնեֆտ»-ը տեղեկացրել է նոյեմբերի 25-ին:

Ընկերությունն ընդգծել է, որ «Ռոսնեֆտ»-ը «Պետրոլ մարկետ»-ի 100 տոկոս բաժնեմասի գնման գործարքն ավարտել է 2015 թվականի օգոստոսին:   


© 2009 ARMENPRESS.am