Անկարայում մի քանի հզոր պայթյուններ են գրանցվել. ռուսական ԶԼՄ-ներ

19:58, 25 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում մի քանի հզոր պայթյուններ են գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Զվեզդա» հեռուստաընկերությունը, DHA լրատվականն գործակալությունը հայտնում է, որ պայթյունները միաժամանակ տեղի են ունեցել քաղաքի մի քանի կետերում:

Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայրեր, փողոցները փակվել են: Տուժածների մասին դեռևս տեղեկատվություն չի փոխանցվում: Դեպքի մանրամասները ճշտվում են:

 

Լուսանկարը` AFP


© 2009 ARMENPRESS.am