ՌԴ-ում Թուրքիայի դեսպանին խիստ հայտարարություն Է արվել

11:58, 25 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Թուրքիայի դեսպանին վճռական բողոք Է հայտնվել ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

«Թուրքիայի դեսպանին խիստ հայտարարություն Է արվել միջադեպի կապակցությամբ, վճռական բողոք Է հայտնվել»,- նշել են նախարարությունում:

Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները:

Լուսանկարը`   AP


© 2009 ARMENPRESS.am