Եղիսաբեթ Բ-ի 90-ամյակին նվիրված հանդիսությունների տոմսերն սպառվել են մի քանի ժամում

11:23, 25 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վինձորի դղյակի զբոսայգում մայիսյան չորս ներկայացումների տոմսերը, ներկայացումներ, որոնք կնշանավորեն Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու 90-ամյակը, նոյեմբերի 24-ին ամբողջությամբ վաճառվել են մի քանի ժամում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պաշտոնական Էջում հայտնել են հանդիսությունների կազմակերպիչները:

90 րոպե տեւողությամբ ներկայացումների համար վաճառվել Է 25 հազար տոմս՝ 55-ից մինչեւ 195 ֆունտ ստեռլինգ արժողությամբ: Շոուին, որտեղ գործի կդրվեն 900 ձի եւ ավելի քան 1,5 հազար մասնակիցներ, ներկա կլինեն թագավորական ընտանիքի անդամները, իսկ Եղիսաբեթ Բ-ն ինքը մայիսի 15-ին իր ներկայությամբ կպատվի  եզրափակիչ ներկայացումը: Համերգներին, բացի բրիտանացի «աստղերից», կմասնակցեն արտիստներ շատ երկրներից, այդ թվում՝ Օմանից, Չիլիից, Նոր Զելանդիայից, Կանադայից, Ֆիջիից, Ավստրալիայից եւ Ադրբեջանից:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, տոմսերի վաճառքից ամբողջ շահույթը կտրամադրվի բարեգործության:


© 2009 ARMENPRESS.am