Մոսկվան զգուշացնում է Անկարային Սու-24-ի վրա հարձակման հետեւանքների անխուսափելիության մասին

20:45, 24 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում շեշտում են, որ Մոսկվան չի սպառնում Թուրքիային ռազմական հետեւանքներով` կապված ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման հետ, այլ զգուշացնում է «հետեւանքների անխուսափելիության մասին»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Իհարկե, ոչ ես, ոչ էլ երկրի նախագահը չենք խոսել որեւիցե ռազմական հետեւանքի մասին, եւ պետք է ելնել դրանից»,- լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը թույլ չտվեց նման հայտարարություններ, սակայն, դրա հետ մեկտեղ, անկասկած նա շեշտեց թուրքական կողմից նման ոչ բարեկամական գործողությունների հետեւանքների անխուսափելիության մասին»,- եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը: 


© 2009 ARMENPRESS.am