Հայաստան կժամանի Սերբիայի պաշտպանության նախարարը

12:46, 24 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:


© 2009 ARMENPRESS.am