Puma-ն ցուցադրել է մարզակոշիկներ՝ ավտոմատ քուղակապմամբ

18:35, 12 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Puma ընկերությունը ներկայացրել Է մարզակոշիկների կոնցեպտուալ մոդել՝ ավտոմատ քուղակապմամբ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Highsnobiety-ին, մեխանիզմը գործի Է դրվում կոճակի սեղմմամբ:

Մարզակոշիկները սեւ գույնի են՝ զարդարված կապույտ շերտագծերով: Քուղերի ձգման սարքը լիցքավորվում Է USB-մալուխի միջոցով: Դիզայներների խոսքով՝ մոդելի վերջնական տարբերակը կներառի լիցքի հատուկ թիթեղ:   

Puma ընկերությունն արտադրում Է Running, Training, Fitness եւ Motorsports կատեգորիաների մարզական եւ առօրա հագուստ, թողարկում Է սահմանափակ քանակով հավաքածուներ Alexander McQueen եւ Mihara Yasuhiro առեւտրանիշերի հետ համագործակցությամբ: Puma Group-ի մեջ մտնում են Cobra Golf, Dobotex եւ Brandon առեւտրանիշերը: Գլխամասային գրասենյակը գտնվում Է Հերցոգենաուրախում (Գերմանիա):


© 2009 ARMENPRESS.am