Ֆուտբոլի Մ-21 հավաքականը ոչ-ոքի խաղաց 10 ֆուտբոլիստներով խաղացող Լյուքսեմբուրգի հետ

18:05, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2017 թվականի առաջնության ընտրական փուլում ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հասակակիցների ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, առաջին խաղակեսի 18-րդ րոպեին, սեփական տուգանային հրապարակում խախտելով խաղի կանոները, կարմիր քարտի արժանացավ Լյուքսեմբուրգի հավաքականի ֆուտբոլիստ Սակրասը: Նշանակված 11 մետրանոց հարվածը չիրացրեց Արթուր Միրանյանը: Չէր անցել 5 րոպե, երբ արդեն Հայաստանի հավաքականի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց Լյուքսեմբուրգի հավաքականից Ռիկարդո Կուտո Պինտոն:  Երկրրոդ կեսի 66-րդ րոպեին Հայաստանի հավաքականը երկար գրոհից հետո կարողացավ վերականգնել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Արամ Շահնազարյանը: Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1:

Այս խաղից հետո էլ Հայաստանի երիտասարդական հավաքականն ունի միայն մեկ միավոր: Հաջորդ հանդիպումը մեր երիտասարդական ընտրանին կանցկացնի հաջորդ ամիս՝ նոյեմբերի 13-ին: Թիմը կհյուրընկալվի Ուելսում: 


© 2009 ARMENPRESS.am