Ջոնի Դեփը «Օսկար»-ի չի հավակնում

17:19, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ջոն Դեփը հայտարարել Է, որ չի ցանկանում «Օսկար» ստանալ: Լոնդոնի կինոփառատոնում «Սեւ պատարագ» քրեական դրամայի ցուցադրությանը նվիրված մամուլի ասուլիսում նա նշել Է, թե չի սիրում հանիդես գալ հանրության առջեւ եւ ճառեր արտասանել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

«Օսկար»-ի գաղափարը նշանակում Է, որ դու ինչ-որ մեկի հետ մրցակցում ես, բայց ես ոչ մեկի հետ չեմ մրցակցում: Ես պարզապես զբաղվում եմ իմ գործով, ստեղծում եմ այն, ինչ ցանկանում եմ ստեղծել: Երբեմն մարդկանց դուր չի գալիս իմ ստեղծածը, բայց դա նորմալ Է»,-պարզաբանել Է դերասանը:

Փորձագետները «Սեւ պատարագը», որում Դեփը գլխավոր Դերն Է խաղացել, համարում են ամերիկյան կինոմրցանակի հավանական հավակնորդներից մեկը: Ժապավենը պատմում Է բոստոնցի գանգստեր ՈՒայթի Բալջերի մասին, որը խառն Է եղել 19 սպանությունների, բայց միեւնույն ժամանակ գաղտնաբար աշխատել Է Հետաքննությունների դաշնային բյուրոյում:

Դեփը ոչ մի անգամ «Օսկար» չի ստացել, բայց երեք անգամ անվանակարգվել Է:


© 2009 ARMENPRESS.am