Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 13 ՃՏՊ

11:18, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 13 պատահարի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 12-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է գողության 9, խարդախության 8, յուրացման 2, ավտոմեքենա փախցնելու և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք: 

 

 


© 2009 ARMENPRESS.am