Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին

20:22, 12 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Հանրապետության Նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Վստահ եմ, որ ի շնորհիվ փոխադարձ ջանքերի, մեզ կհաջողվի կյանքի կոչել առևտրատնտեսական և ավանդական սերտ հումանիտար կապերի զարգացման ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները, նպաստել բազմակողմ կառույցների շրջանակներում մեր երկրների համագործակցության խորացմանը և նախանշել փոխշահավետ գործակցության հեռանկարային ուղղությունները»


© 2009 ARMENPRESS.am