Թուրքական տեսչական խումբը Հայաստանի զինուժում «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացնում

17:00, 12 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում 2015թ. հոկտեմբերի 11-14-ը Թուրքիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացնում ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեսչության նպատակն է ստուգել տվյալ զորամասում ԵՍԶՈՒ պայմանագրի դրույթների համաձայն սահմանափակվող սպառազինության ու տեխնիկայի, անձնակազմի թվաքանակի, զորամասի սխեմայի և շինությունների հատակագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից տրվող ամենամյա տարեկան տեղեկատվության հավաստիությունը:


© 2009 ARMENPRESS.am