Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի համերգին

20:30, 10 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին, որը կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովի շրջանակներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: 


© 2009 ARMENPRESS.am