Սենեգալի ԱԳ նախարարը Երեւանում խոսել է Ֆրանկոֆոնիայի նշանակության բարձրացման մասին

11:24, 10 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունից երեք տարի անց Հայաստանի կողմից նախարարական համաժողովի հյուրընկալումը Սենեգալի ԱԳ նախարար Մանքյուր Նդայեն կարեւոր հանգամանք է դիտարկում այն առնչությամբ, որ Հայաստանը ոչ միայն արտահայտում է իր նվիրվածությունը այլեւ պատրաստակամությունը աջակցելու Ֆրանկոֆոնիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին Սենեգալի ԱԳ նախարարը շեշտեց, որ անդամ երկրների առջեւ դրված է հավակնոտ ծրագիր, որը պետք է իրականացնել:

«Պետք է իրականացնենք միասնական գործունեություն` դիմագրավելու համար բոլոր մարտահրավերին: Մշակությների երկխոսությունը ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքներից է` անհադուրժողության դեմ պայքարի, սոցիալական մարգինալացման, ատելության հաղթահարման, ծայրահեղ բռնության վերացման համար: Դա հնարավոր է նաեւ ներդաշնակ տնտեսական զարգացման միջոցով: Երիտասարդների գործազրկության հաղթահարման միջոցով հնարավոր է հասնել հաջողության: Մենք պատասխանատու ենք ֆրանկոֆոնիայի նշանակությունը բարձրացնելու համար»,- ընդգծեց Սենեգալի ԱԳ նախարարը:




© 2009 ARMENPRESS.am