Պլասիդո Դոմինգոն երգերի նոր ալբոմ Է թողարկելու

16:28, 9 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի նոր ալբոմը վաճառքի կհանվի արդեն այս տարվա հոկտեմբերի 30-ին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sony Music ընկերությանը, սկավառակն ստացել Է My Christmas անվանումը:

Դոմինգոն իր սիրած Սուրբծննդյան երգերը ձայնագրել Է նշնավոր այլ կատարողների, այդ թվում՝ ամերիկուհի Իդինա Քիմ Մենզելի, գերմանուհի Հելենա Ֆիշերի, ֆրանսիացի Վենսան Նիկլոյի, The Piano Guys խմբի եւ ուրիշների հետ միասին: Կոմպոզիցիաներից մեկը տենորը կատարել Է իր որդու՝ Պլասիդո Դոմինգո-կրտսերի հետ:

Ալբոմում տեղ գտած երգերի թվում Է Սուրբծննդյան ամենահայտնի կոմպոզիցիաներից մեկը՝ Have Yourself a Merry Little Christmas-ը, ինչպես նաեւ White Christmas-ը, Silent Night-ը եւ Guardian Angels-ը: Ի հավելումն, սկավառակում կա Դոմինգո կրտսերի Loving Christmas վերտառությամբ նոր երգը:

74-ամյա օպերային երգիչը աշխարհի ամենահայտնի տենորների եռյակում Է՝ Լուչանո Պավարոտիի եւ Խոսե Կարերասի հետ միասին: Իր կեսդարյա կարիերայի ընթացքում Պլասիդո Դոմինգոն կատարել Է 147 օպերային պարտիա՝ այդպիսով ռեկորդ սահմանելով մյուս կատարողիներ շրջանում:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, 2016 թվականի հունվարի 14-ին պլանավորված Է երգչի համերգը Մոսկվայում:

Լուսանկարը`TACC


© 2009 ARMENPRESS.am