Ծանրորդ Սամվել Գասպարյանը` Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն

00:06, 9 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կլայպեդայում ավարտին է մոտենում մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող մինչև 20 տարեկան երիտասարդների միջև ընթացավ  ոսկե մեդալի համար պայքարը: 94 կգ քաշային Սամվել Գասպարյանը (155+195) հրում վարժության վերջին մոտեցման ժամանակ միայն կարողացավ շրջանցել իր թիմակցին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Կարուշ Ղուկասյանը (158+192) դարձավ փոխչեմպիոն, իսկ պոկումում ցույց տվեց լավագույն արդյունքը: Երկամարտի 349 կգ-ով բրոնզե մեդալը նվաճեց վրացի Լոգինոզ Բրեգվաձեն:

Հայաստանի ծանրորդները Եվրոպայի մինչև 20 և 24 տարեկանների առաջնությունում արդեն ունեն մի քանի մեդալ: 


© 2009 ARMENPRESS.am