Հաագայի միջազգային դատարանը հնարավոր է հետաքննի ռուս-վրացական պատերազմի դեպքերը

21:59, 8 Հոկտեմբեր, 2015

ՀԱԱԳԱ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի միջազգային դատարանը չի բացառել հանգամանքը, որ մոտ ապագայում կսկսի ուսումնասիրել 2008թ. օգոստոսին Հյուսիսային Օսիայում եւ Վրաստանում տեղի ունեցած ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, դատարանի դատավոր Ֆատու Բենսուդան ուսումնասիրել է հակամարտության վերաբերյալ դատարանին տրամադրած փաստաթղթղերը եւ  կողմերի գործողություններում նկատել է հանցագործություններ, որոնք հենց Հաագայի դատարանի իրավասության ներքո են:

Բենսուտը մտադիր է պաշտոնական նամակով դիմել դատարանին` 2008թ. դեպքերը հետաքննելու համար: Պաշտոնական նամակից հետո արդեն դատարանը կհրապարակի` արդյոք բավարարում է հայցը, թե` մերժում:

 

 


© 2009 ARMENPRESS.am