ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին

20:24, 8 Հոկտեմբեր, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին` դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել Արցախի դիվանագիտական գործունեության առանձնահատկություններին:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակությամբ է նշել երկու հայկական պետությունների միջև արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության բարձր մակարդակը` ընդգծելով համակարգված  աշխատանքների կարևորությունը` համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման գործում։ 

Կարեն Միրզոյանը պատասխանել է նաև ուսանողների բազմաթիվ հարցերին միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ:

 


© 2009 ARMENPRESS.am