Բաց դասի շրջանակներում ԱԺ են այցելել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները

16:32, 8 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 8-ին խորհրդարան են այցելել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունելով ուսանողներին` ներկայացրել է խորհրդարանի գործունեությունը, անդրադարձել երկրի տնտեսությանը վերաբերող մի շարք հարցերի:

Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է «Բաց դռներ» ծրագիրը՝ նշելով, որ այն հնարավորություն է ընձեռում երիտասարդների միջոցով ծանոթանալու հասարակությանը հուզող հարցերին:

Ուսանողներն ԱԺ փոխնախագահին ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների կատարելագործմանը, պետական բյուջեով տնտեսության տարբեր ճյուղերի հատկացումներին, նոր աշխատատեղերի ստեղծման ծրագրերին և հնարավորություններին:

Այցի ավարտին ուսանողներն Ազգային ժողովի նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:


© 2009 ARMENPRESS.am