Գաել Անդոնյանը խոսել է Ֆրանսիա-Հայաստան հանդիպման մասին

17:00, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մարսելի «Օլիմպիկ»-ի ֆուտբոլիստ Գաել Անդոնյանն անդրադարձել է Ֆրանսիա-Հայաստան ընկերական խաղին:

«Ինձ համար յուրահատուկ զգացողություն է հանդես գալ ազգային հավաքականի կազմում: Ես ապրում եմ Ֆրանսիայում և երկրպագում եմ հենց Ֆրանսիայի հավաքականին, բայց հոկտեմբերի 8-ի խաղին մոտենալու եմ ինչպես հայ և կխաղամ ինչպես ամեն խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անդոնյանի խոսքերը մեջ է բերում Laprovenc կայքը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը հոկտեմբերի 8-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի ընտրանու հետ: Խաղը կկայանա Նիս քաղաքում: 


© 2009 ARMENPRESS.am