ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահին ձերբակալել են կոռուպցիայի մեղադրանքով

10:22, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ջոն Էշը ձերբակալվել է խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

Էշը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին: Նա մեղադրվում է անշարժ գույքի ոլորտում չինացի մագնատ Նգ Լապ Սենգից որպես կաշառք 1,3 մլն դոլար ստանալու մեջ: Նյու Յորքի դատախազությունը հայտնել է, որ Էշը մասնակցել է խարդախ սխեմաների:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ «ցնցված ու անհանգստացած» է Ջոն Էշին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ տեղեկատվությունից:

2013 թվականի հունիսին Գլխավոր ասամբլեան միաձայն ՄԱԿ-ի ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի նախագահ էր ընտրել Անտիգուայի եւ Բարբուդայի ներկայացուցիչ Ջոն Էշին:

 

Լուսանկարը` AP


© 2009 ARMENPRESS.am