«Գազպրոմ»-ը հրաժարվել է «Թուրքական հոսք»-ի հզորությունների կեսից

20:03, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Գազպրոմը» ընկերությունը հրաժարվել է «Թուրքական հոսք» գազատարի հզորության կեսից: «Այդ խողովակաշարի հզորությունը կազմելու է մինչև 32 միլիարդ խորանարդ մետր գազ` հաշվի առնելով «հյուսիսում հայտավորված հզորությունները»»,- հայտարարել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը` Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային գազային ֆորումի ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով BBC-ին, Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները, իրենց հերթին, հայտնել են, որ հզորության կրճատման «Գազպրոմի» ծրագրերը ազդեցություն չեն ունենա երկրի էներգամատակարարման վրա. Թուրքիան դեռևս մտադրված է գնել 15 միլիարդ խ. մ ռուսական գազ:


© 2009 ARMENPRESS.am