Ջոն Վոյթը կխաղա «Հարրի Փոթերի» սփին-օֆֆում

17:30, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ջոն Վոյթը, որը հայտնի Է «Փեռլ Հարբոր» եւ «Ազգի գանձը» ֆիլմերով, խաղալու Է «Ֆանտաստիկ գազանները եւ նրանց բնակության վայրերը» արկածային ժապավենում, որը կդառնա Հարրի Փոթերի մասին կինոսերիալի սփին-օֆֆը: Թե հատկապես ինչ դեր Է նրան բաժին հասել, չի ճշտվում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Պրեմիերան նշանակված Է 2016 թվականի նոյեմբերի 18-ին:

Բացի այդ, նախագծին կմիանան երիտասարդ դերասաններ Ջեմմա Չանը եւ Կարմեն Էջոգոն: Առաջինը հանդիսատեսներին ծանոթ Է «Դոկտոր Ովը» եւ «Շեռլոք» սերիալների մի քանի դրվագներով, երկրորդը՝ «Սելմա» դրամայով:

Բուսաբան Նյութ Սքամենդերի գլխավոր դերը խաղալու Է Էդդի Ռեդմեյնը, որը ժողովրդականություն Է ձեռք բերել «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ժապավենի Էկրան բարձրանալուց հետո: Նաեւ նախագծին իրենց մասնակցությունը հաստատել են Էզրա Միլլերը, Քոլին Ֆարելը եւ Քեթրին Ուոթերսթոնը:


© 2009 ARMENPRESS.am